
Ջունգլի
Ջունգլին զվարճանքի և ադրենալինի հիանալի համադրություն է, որտեղ երեխաները ոչ ﬕայն խաղում են, այլև հաղթահարում վախերը և սովորում լինել համարձակ։ Այն բաղկացած է երկու մասից՝ ճոպանային պարկ և ցանցային լաբիրինթ։

Ցանցային լաբիրինթը, որը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար (մինչև 160 սմ հասակ և 70 կգ քաշ), գունեղ և կախարդական տարածք է, որտեղ ամեն բարձրության վրա մասնակցին սպասում է նոր արկած։ Երեխաները անցնում են ցանցերի միջով, զարգացնում են հավասարակշռությունն ու շարժողական հմտությունները։ Ամեն քայլ՝ նոր մարտահրավեր է, իսկ ժպիտները՝ հաղթանակի լավագույն վկայությունը։
Ցանցային լաբիրինթ՝
1500 Դ (20 րոպե)
Ճոպանային պարկը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար՝ 100-160 սմ հասակով և մինչև 110 կգ քաշով։Փոքրիկ արկածախնդիրներն անցնում են տարբեր խոչընդոտներով ու փորձություններով՝ հաղթահարելով արգելքները բարձրության վրա։
Ճոպանային պարկ՝
4000 Դ

• Ծանոթացում վարքագծի կանոններին
• Անվտանգության սարքավորումների տրամադրում՝ ապահովիչ գոտի, ձեռնոց և գլխարկ
• 3 փորձնական խոչընդոտ՝ հրահանգչի հսկողությամբ
• Երեխաների տեղաշարժը մշտապես վերահսկվում է
• Յուրաքանչյուր արգելքի վրա միաժամանակ կարող է գտնվել միայն 1 երեխա
• Ցանցային փակ և ապահով տարածք
• 4 փուլ՝ տարբեր բարձրություններով և բարդությամբ
• Հատուկ հսկողություն՝ պրոֆեսիոնալ հրահանգչի կողմից
• Երեխաներն ունեն լիարժեք ազատ տեղաշարժվելու հնարավորություն ապահով միջավայրում։
